Ինչո՞վ է պայմանավորված հակառակորդի ակտիվությունը Հայաստանի սահմանին, և արդյո՞ք այն կարող է վերաճել տևական լարվածության:
Թեմայի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի հետ:
«Այս դիվերսիոն ներթափանցման փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանի խնդիրը ոչ թե Արցախի, այլ Հայաստանի հետ է: Չեմ կարծում, որ այդ դիվերսիան ծավալուն կամ երկարատև կլինի: Դիվերսիոն փորձ է էլի, պետք է, պարզապես, համարժեք պատասխան ստանա»:
Թե որը կլինի այդ համարժեք պատասխանը դիտարկմանը քաղաքագետն արձագանքեց.«Բնականաբար, հարձակումը չէ, որով պետք է պատասխանենք Ադրբեջանին, և, չեմ կարծում, որ մեր վերևներում հարձակում գործելու որոշում կընդունեն: Դրա ժամանակը չէ: Մեր ղեկավարությունն ու պատասխանատուններն այլ ձևով և տարբերակներով այդ հարցը կկարգավորեն»:
Խոսելով այդ ձևերի և տարբերակների մասին՝ Ալեքսանդր Մանասյանը նշեց. «Միջազգային հանրության ակտիվ ճնշումը կարող է բերել հարցի կարգավորման»:
Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի՝ վերջին օրերին ամենաշատ քննարկվող վեջին հայտարարությանը՝ քաղաքագետը կարծիք հայտնեց, որ ՀԱԿ համագումարի ժամանակ նախկին նախագահի ելույթը գալիս է փաստելու, որ նրա դիրքորոշումների մեջ ոչինչ չի փոխվել. «Լևոն Տեր-Պետրոսյանը չի դավաճանում ինքն իրեն՝ հավատարիմ մնալով իր սկզբունքներին: Մեր իշխանական վերնախավը չպետք է կիսի տերպետրոսյանական տեսակետը: Իսկ Մադրիդյան սկզբունքերն էլ բավականին հեռու են հարցի վերջնական լուծման տարբերակից: Ես բացառում եմ, որ մենք տարածքներ հանձնենք Ադրբեջանին, իսկ նման դիվերսիաներն էլ, ընդամենը, հերթականն են»: