Պուտինն ստորագրեց ՀՕՊ-ի միավորված համակարգի ստեղծման հայ-ռուսական համաձայնագրի մասին օրենքը


16:00 , 29 դեկտեմբեր, 2016
Lurer.com-ը գրում է.
 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել է հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման վերաբերյալ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ համաձայնագրի վավերացման մասին օրենքը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
 Փաստաթուղթը հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում:

Հայաստանի հետ համաձայնագիրն ստորագրվել է Մոսկվայում 2015 թվականի դեկտեմբերի 23-ին: Դրանով նախատեսվում է «հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի՝ որպես ԱՊՀ-ի մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի բաղկացուցիչ մասի ստեղծում»:-0-/31/ 15.16