Իրավիճակը հիմա համեմատաբար հանգիստ է


11:57 , 29 դեկտեմբեր, 2016
Картинки по запросу հրանտ մելիք շահնազարյանՏավուշի մարզի բոլոր դիրքերում եղել եմ։ Որոշներում՝ մի քանի անգամ։ Վստահ կարող եմ ասել, որ այդ ուղղությամբ մենք ամենալավ կահավորված և անվտանգ հենակետերն ունենք։ Իսկ ընդհանուր դիրքը միանշանակ գերակայող է թշնամու նկատմամբ։ Հետևաբար պետք է եզրակացնել, որ շատ երկար և մանրակրկիտ են պատրաստվել ադրբեջանցիներն այդտեղ դիվերսիոն ներթափանցման փորձ անելուն։ Թշնամին այժմ ետ է շպրտվել մեծ կորուստներով։ Իմ տեղեկություններով՝ իրավիճակը հիմա համեմատաբար հանգիստ է։ Բայց դա ոչինչ չի նշանակում։ Ավելի ճիշտ՝ միայն մեկ բան է նշանակում, որ Ադրբեջանի հետ շփվելու ընդամենը մեկ միջոց կա՝ զենքը։ Իսկ խաղաղության մասին բոլոր այլ տիպի երազանքները սին են ու դատարկ։