Վթարի է ենթարկվել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալը


11:38 , 29 դեկտեմբեր, 2016
Lragir.am-ը գրում է.
Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ դեկտեմբերի 29-ի առավոտյան ժամը 7։30 ի սահմաններում Երևան Արտաշատ մայրուղու վրա վթարի է ենթարկվել ՀՀ ԶՈւ երի ԳՇ պետի տեղակալ, գեներալ լեյտենանտ Էնրիկո Ապրիամովի մեքենան։ «ԳՇ պետի տեղակալը և վարորդը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում», գրում է Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ վթարի էր ենթարկվել նաեւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին սպասարկող մեքենան: Սարգսյանը այդ ժամանակ մեքենայի մեջ չէր գտնվել եւ Սերժ Սարգսյանի հետ մասնակցում էր Խնձորեսկի զորամասում տեղի ունեցող միջոցառմանը, ուր ժամանել էր Սարգսյանի հետ: Սպասարկող մեքենան պաշտպանության նախարարին պետք է միանար զորամասից: Մեքենան ճանապարհից դուրս էր եկել Գորիսի մոտակայքում: Վարորդը եւ նախարարի անվտանգության աշխատակիցը զոհվել էին: