Աշխարհը նշում է կինոյի միջազգային օրը


18:45 , 29 դեկտեմբեր, 2016

Картинки по запросу կինոԱրվեստասեր հանրությունը ամեն տարվա դեկտեմբերի 28-ին նշում է կինոյի միջազգային օրը: Կինոյի հիմնադիրները ֆրանսիացի Լուի և Օգյուստ Լյումերներն են, ովքեր 1895 թվականին արտոնագիր են ստանում իրենց իսկ ստեղծած «Սինեմատոգրաֆ» սարքի համար և նույն թվականի մարտի 22-ին կինոցուցադրում են կազմակերպում:

Առաջին կարճամետրաժ ֆիլմը`«Գնացքի ժամանումը Լա Սոտա կայարան» նախ սարսափ, այնուհետև զարմանք է առաջացնում` խուճապի մեջ գցելով հանդիսատեսին: Մարդիկ վեր են կենում և իրենց կորցրած՝ դահլիճից դուրս վազում` կարծելով, թե գնացքն իրենց վրա է ընթանում: Հենց այդ օրն էլ համարվում է կինոյի ծննդյան օր, և դեկտեմբերի 28-ը նշվում է որպես կինոյի միջազգային օր: