Վաղուց ժամանակն է, որ խելքներս գլուխներս հավաքենք


10:15 , 29 դեկտեմբեր, 2016

Картинки по запросу պպծՄիանգամից նշեմ, որ անցնող 2016 թվականին բոլոր իրադարձությունները խամրեցին ապրիլյան պատերազմի և ՊՊԾ գնդի շուրջ զարգացած իրադարձությունների ֆոնին:

Երկու դեպքում էլ ունեցանք կորուստներ. եթե ապրիլյան պատերազմը ինչ-որ տեղ կանխատեսվողներից էր, ապա ՊՊԾ գնդի գրավումը ու դրա հետևանքով 3 մարդու սպանությունն իսկապես սոսկալի էր:

Հաճախ ենք Ադրբեջանին մեղադրում արկածախնդրության մեջ, սակայն մենք էլ մեր ներսում նույն արկածախնդրության զոհն ենք դառնում: Վաղուց ժամանակն է, որ խելքներս գլուխներս հավաքենք: