Հարավային Կալիֆոռնիայում 9 մարդ իրենց օրն անցկացնում են սիլիկոնե տիկնիկներ պատրաստելով։ Յուրաքանչյուր RealDoll տիկնիկ ստեղծելու համար անհրաժեշտ է 80 ժամ աշխատել։
Լուսանկարիչ Ռոբերտ Բենսոնը նկարել է Abyss Creations գործարանի սյուրռեալիստական աշխարհը։ Բենսոնը գրել է․ «Աշխատողները տարված են այն գործով, որն անում են ու լուրջ են վերաբերվում աշխատանքին։ Կարծում եմ՝ հիացմունքը վերանում է առաջին շաբաթից հետո ու դա վերածվում է շատ սովորական աշխատանքի»։