Լուսանկարիչը Ամազոնի անտառների վրայով թռիչքի ժամանակ տարօրինակ բան նկատեց. մոտենալով օբյեկտին՝ չհավատաց սեփական աչքերին


19:15 , 28 դեկտեմբեր, 2016

Բրազիլացի լուսանկարիչ Ռիկարդո Ստակերտը պատահաբար լուսանկարել է ամազոնյան ցեղի ներկայացուցիչներին։

Ստակերտին տեղափոխող ուղղաթիռը թռչել է Ամազոնի անտառների վրայով, երբ շատ պատահաբար տղամարդը ներքևում նկատել է հյուղակներ և մարդկանց։

«Ես միանգամից վերցրի տեսախցիկը և սկսեցի լուսանկարել։ Նույնիսկ մտածելու ժամանակ չունեի»,- ասել է նա։

Ռիկարդոյի օբյեկտիվում հայտնվել է ունիկալ բնակավայր, այս տեղանքում՝ Ակրի նահանգում, բնակվում են մարդկանց մեկուսացված երեք խմբեր։

Նրանք մարդկանց հետ շփման են դուրս եկել միայն մեկ անգամ՝ 2014 թվականին։