Սիրուշոն լուսանկար է հրապարակել, որը փակում է բոլոր չարախոսների բերանները


23:29 , 27 դեկտեմբեր, 2016

Սիրուշոն մեր էստրադայի այն քիչ երգչուհիներից է, ով և՛ իր երգացանկում, և՛ արտաքինում ու հագնվելու ոճում փորձում է ամեն կերպ պահել հայեցիությունն ու հայկականը: Բայց ինչպես բոլոր հաջողակ մարդիկ, նա էլ ունի իր անձի շուրջ չարախոսներ: Վերջերս համացանցում գրառում էր հայտնվել, որ Սիրուշոն դիմել է շուրթերի պլաստիկ վիրահատության: Եվ ահա երգչուհին այսօր Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որով փակում է բոլոր չարախոսների բերանները: Նայեք, թե ինչ բնական է նրա դեմքի ամեն հատված: