Barometer.am-ը գրում է.
Դեկտեմբերի 27-ի առավոտյան Բաքվում գազատար է պայթել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, հաղորդում է "Վեստի.ռու"-ն:
Պայթյունը որոտացել է Բաքու-Ալյատ ճանապարհի 43-րդ կիլոմետրին:
Դեպքի վայրում աշխատում են մեծ թվով հրշեջ ու հատուկ տեխնիկա: Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Խողովակով գազամատակարարումը դադարեցվել է:
Նշվում է, որ պայթյունի ձայնը լսվել է նույնիսկ մի քանի կմ հեռավորության վրա: