Ferrari-ի շարժիչով «Տոյոտա»-ն վերածել են Սանտա Կլաուսի սահնակի (տեսանյութ)


04:29 , 27 դեկտեմբեր, 2016

Lurer.com-ը գրում է.

Մրցարշավորդ եւ դրիֆտեր Ռայան Թյորքը սուրբծննդյան նոր տեսանյութ է հրապարակել: Դրանում վարորդը Ferrari 458 Italia սուպերքարի շարժիչով Toyota GT86-ի իր խցիկում զբոսնելու է հանել Սանտա Կլաուսի հագուստով մի մարդու: Տեսանյութը հրապարակվել է YouTube-ի Donut Media ալիքում:

Ferrari-ի շարժիչով Toyota GT86-ի ստեղծմամբ զբաղվել է Huddy Motorsport ընկերությունը: Նախագիծն ստացել է GT4586 անվանումը: Ավտոմեքենան առաջին անգամ գործարկվել է 2016 թվականի նոյեմբերին: