Մահացել է «Կարգին սերիալի» Ջեմման՝ Ժենյա Մկրտումյանը


15:30 , 26 դեկտեմբեր, 2016

Այսօր մահացել է դերասանուհի Ժենյա Մկրտումյանը: Այս լուրը հաստատեցին «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ից, որտեղ մահացել է դերասանուհին։

Ժենյա Մկրտումյանը 68 տարեկան էր: Նա խաղացել է մի շարք հեռուստանախագծերում։ Նրա ամենահիշված դերը «Կարգին սերիալում» Ջեմմայի կերպարն էր: Տկն Ժենյան երգչուհի Մայա Մարգարյանի մայրն էր։