Ժամանակակից աղջինկերը բազմաթիվ հոդվածներ են կարդում շպարի տենդենցների և կիրառման կանոնների վերաբերյալ: Սակայն ոչ բոլոր կանոններն են համապատասխանում իրականությանը:
Ահա շպարի 12 տարածված կանոններ, որոնք առասպել են և իրականության հետ կապ չունեն:
Սա 100% սխալ է: Կարմիր շրթներկը սազում է բոլորին, պարզապես հարկավոր է ընտրել կարմիրի ձեր երանգը:
Թարթչաներկի կենսացիկլը, առաջին օգտագործումից սկսած, 3 ամիս է: Դրանից երկար օգտագործելը վտանգավոր է, քանի որ թարթչաներկը բակտերիաների զարգացման համար հիանալի հող է նախապատրաստում:
Այդ գործողությամբ օդ է ներթափանցում թարթչաներկի տուփի մեջ և կրճատում է ձեր թարթչաներկի կյանքը: Պարզապես մտցրեք վրձինը տուփի մեջ և պտտեք այն:
Քնելու ընթացքում մեր մաշկը ենթարկվում է ռեգեներացիայի և թարմանում է: Եթե դուք շպարը չեք հեռացնում, շպարի մասնիկները կարող են անցնել մաշկի անցքերի մեջ և հանգեցնել ինֆեկցիաների:
Ոչ, ոչ և ոչ: Շպարի պարագաների մեծ մասը ունեն կենսացիկլ, որը միշտ տպվում է արտադրանքի վրա հատուկ նշանով: Հաշվարկը սկսում է առաջին օգտագործումից:
Շպարի վրձինները օրվա ընթացքում բազմաթիվ մակերևույթների հետ են շփվում: Որքան ուշ եք դուք դրանք լվանում, այնքան շատ բակտերիաներ են կուտակվում:
Եթե դուք ճիշտ ձևով չեք հետևում ձեր շպարի պարագաներին, ապա դրանք պիտանի չեն լինի նախքան վաղեմության ժամկետի ավարտը: Օրինակ՝ որոշ շպարի պարագաներ չի կարելի պահել մութ և շատ տաք պայմաններում:
Եթե դուք չեք կարծում, որ կընկնեք անձրևի տակ կամ էլ այլ պատճառ չկա ջրակայուն թարթչաներկ օգտագործելու, ապա կիրառեք սովորական թարթչաներկ: Օրվա վերջում դուք շատ ջանք կթափեք ջրակայուն թարթչաներկը հեռացնելու համար, և ձեր աչքերը այդքան շատ տրորելը կթուլացնի ձեր թարթիչները:
Հետևեք այս կանոնին միայն, եթե դուք ունեք բաց մազեր: Մուգ մազերով աղջիկները երբեք չպետք է այսպես վարվեն, քանի որ դեմքը դառնում է մռայլ և կոպիտ:
Այս հնարքը լավ է աշխատում ֆոտոսեսիաների ժամանակ, սակայն իրական կյանքում դուք ստանում եք անբնական և վուլգար տեսք:
Աչքի մուգ մատիտը մեծացնում է աչքերը միայն ծխացված աչքեր (smokey eyes) շպարի ժամանակ, մյուս բոլոր դեպքերում մուգ մատիտը փոքրացնում է աչքերը: Աչքերը մեծացնելու համար անհրաժեշտ է ներսի կողմից քսել բաց մատիտ, օրինակ՝ սպիտակ:
Շպարի վերջին տենդենցներն ասում են հակառակը: Կապույտ, փիրուզագույն, լազուրային. այս բոլոր գույներն ու երանգները նորաձևության գագաթնակետին են: Կարող եք այն համադրել գեղեցիկ սև սլաքներով, որոնք ձեզ հմայք կհաղորդեն: