Իսլամականները երեկ երեկոյան Դաղստանում իրավապահ մարմինների դեմ հարձակում են իրականացրել


12:45 , 26 դեկտեմբեր, 2016
Image result for Իսլամականներ ԴաղստանԻսլամական պետության համացանցային ռեսուրսները հայտնում են, որ իսլամականները երեկ երեկոյան Դաղստանի Խասավյուրտում իրավապահ մարմինների դեմ հարձակում են իրականացրել, որի արդյունքում կան զոհեր և վիրավորներ ոստիկանների շրջանում:
Ռուսաստանի հարավում ԻՊ-ը ներկայացնող Կովկասի վիլայեթն օրեր առաջ ռուսական իրավապահների հատուկ գործողությունների հետևանքով կորցրեց իր առաջնորդին ու կառույցի առանցքային ղեկավարներին:
Նման հարձակումները յուրատեսակ պատասխան են հիշյալ կորուստների համար...