Քաղաքապետը թոշակառուների ամանորյա երեկույթի ժամանակ ստրիպտիզ պարուհի է հրավիրել (տեսանյութ 18+)


05:27 , 26 դեկտեմբեր, 2016

Մադրիդի Loyoza del Valle-ի տարեց բնակչները շոկ մեջ էին, երբ ամանորյա միջոցառման ժամանակ հանդիսության սրահ մտավ ամբողջովին մերկ ստրիպտիզ պարուհի և սկսեց պարել:

Հրավիրվածներից ոմանք լքեցին սրահը, իսկ որոշներն էլ սկսեցին լուսանկարվել պարուհու հետ:

Դեպքի հետ կապված քաղաքի քաղաքապետ Խոսե Մանուել Խիմենեսը հայտարարել է, որ երեկույթի մասնակիցներից ոչ մեկը դժգոհություն չի ունեցել. «Մենք գրեթե միշտ հրավիրում ենք երգիչների, պարուհիների: Այս անգամ էլ որոշեցինք ստրիպտիզ պարուհի հրավիրել, ով իրականում ոչ թե մերկ է եղել, այլ մարմնագույն զգեստ է հագած եղել»:

Տարեց ծեր տղամարդկանց համար դա իսկական տոն է եղել, իսկ այ կանայք վրդովված լքել են դահլիճը: