Իրականությունից կտրված արարների շարքից


16:43 , 5 մարտ, 2013
ՄԻԱԿ քարտուղար

Պետիցիայի (կոլեկտիվ խնդրանք, առաջարկ) տեխնոլոգիան, որ փորձում են կիրառել Րաֆֆին և ընկերները, իրականում կարող է հակադարձ էֆեկտի դեր խաղալ հենց նրանց համար: Իշխանությունների ներկայացուցիչներին Ազատության հրապարակ հրաժարականների առաջարկով հրավիրելը և այս հիմքով քաղաքական շոուներ սարքելը մի տեսակ իրականությունից կտրված արարի են նմանվում: Նման անպտուղ քայլերը, հատկապես, որ դրանք քիչ չեն, զգալիորեն ազդում են պայքարի լրջության և արդյունավետության վրա, իսկ սա շատ արագ ֆիքսում են հրապարակ եկած քաղաքացիները....