Lragir.am-ը գրում է.
Մալթայի օդանավակայանում ֆիլմ էր նկարահանվում ինքնաթիռի առևանգման վերաբերյալ, երբ այն ընդհատվել է իրական առևանգման պատճառով, տեղեկացնում է BBC-ն:
«Էնտեբե» անվանումով ֆիլմը նկարահանվում է Ուգանդայում 40 տարի առաջ տեղի ունեցած առևանգման դեպքի հիման վրա: Ֆիլմում նկարահանվում են Ռոսամունդ Պիկեն, Վենսան Կասելը և Դանիել Բրուլը: Այն պետք է էկրաններ բարձրանա հաջորդ տարի: