Տնտեսությունը հաղթահարում է անկման բարիերը


12:14 , 24 դեկտեմբեր, 2016

Похожее изображениеՎերջերս հրապարակված պաշտոնական տվյալներից կարելի է հասկանալ, որ գործադիրին վերջապես հաջողվել է կանգնեցնել մի քանի ամիս շարունակվող տնտեսական ակտիվության անկումը: Նոյեմբերին 2015-ի նույն ամսվա համեմատ Հայաստանում 2.3% աճ է գրանցվել։

Հատկանշական է, որ չորսամսյա անկումից հետո տնտեսության մեջ դարձյալ աճ է գրանցվել։ Իհարկե, վերջին երկու ամիսների անկման վրա նկատելի էր հատկապես գյուղատնտեսության ցուցանիշների ճշգրտման ազդեցությունը։ Հոկտեմբերին ոլորտի արտադրության ծավալը 30 տոկոսով կրճատվեց։

Վերը նշվածը պայմանավորվել է ճյուղի ցուցանիշների վերանայմամբ։ Չնայած դրան՝ արդեն նոյեմբերին վիճծառայությունը գյուղատնտեսության ոլորտում արտադրության ծավալների աճ է արձանագրել, որը եղել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ շուրջ 6,3 տոկոս։