Ինչպես հասկանալ, որ դուր ես գալիս տղային


00:02 , 24 դեկտեմբեր, 2016
Картинки по запросу verni moyu lyubovՄի տղա քեզ դուր է գալիս: Երբ անցնում ես նրա կողքով, նա ժպտում է: Բայց եթե նրա կողքով ընկերուհիդ է անցնում, նա կրկին ժպտում է: Երբեմն նա հաճոյախոսություններ է ասում քեզ, լինում է նաև անցնում է և չի էլ նայում: Եվ հիմա տանջվում ես ու չես հասկանում, թե արդյոք նա հավանում է քեզ, թե ոչ: Ժամանակն է հասկանալ: Իհարկե, կարելի է մոտենալ և ուղիղ հարցնել. «Ես քեզ դու՞ր եմ գալիս»: Եվ ի պատասխան լսել կա՛մ այո, կա՛մ ոչ: Բայց դժվար մեզնից ինչ-որ մեկն այդքան վտանգի սեփական ինքնագնատականն ու այդպիսի բան անի: Ուստի պետք է օգտվել հոգեբանների խորհուրդներից:

Իհարկե, սրանք ունիվերսալ ժեստեր են, որոնք դժվար է թաքցնել, քանի որ դրանք ծագում են ենթագիտակցորեն: Եթե հաճելի ես դիմացինին, ապա նա կձգտի կրճատել ձեր միջև հեռավորությունը, այսինքն՝ մոտենալ քեզ, ականջիդ ինչ-որ բան շշնջալ, խնդրել ինչ-որ բան ցույց տալ կամ բացատրել: Կա նաև ևս մեկ ժեստ, որ մատնում է դիմացինին: Եթե նա հավանում է քեզ, ապա աշխատում է կրկնել քո ժեստերը, այսինքն՝ ընդունել նույն դիրքը, ինչ դու, գլուխը շարժել, երբ խոսում ես և այլն: Ամեն դեպքում մենք` աղջիկներս, շատ զգայում ենք և հաճախ հստակ զգում ենք, երբ ինչ-որ մեկը հավանում է մեզ, սակայն լինում է, որ շատ ցանկանալուց ինքներս մեզ ներշնչում ենք, որ իսկապես դուր ենք գալիս դիմացինին: Այդ դեպքում պետք է սթափ մտածել և դատել, կամ էլ եթե շատ ես դժվարանում, խնդրել ընկերուհուդ ուսումնասիրել դիմացինիդ ու ախտորոշում դնել :)