Գերմանիայի ՆԳՆ-ն առաջարկում է «Ապատեղեկատվության պաշտպանության կենտրոն» ստեղծել


15:58 , 23 դեկտեմբեր, 2016
Artsakhpress.am-ը գրում է.
Հաշվի առնելով առաջիկա խորհրդարանական ընտրությունները՝ կարելի ենթադրել, որ Բունդեսթագն այս առաջարկին կաջակցի, ՆԳ նախարարի օգնականներից մեկի խոսքն է մեջբերել Der Spiegel-ը:
Քանի որ ստեղծվող կառույցի գործունեությունը հիմնականում վերաբերելու է հասարակության հետ աշխատանքին, որոշվել է, որ այն պետք է ենթարկվի Մամուլի եւ լրատվության դաշնային գերատեսչությանը: 
ՆԳՆ-ն բոլոր քաղաքական կուսակցություններին առաջարկել է պայմանավորվել  ֆեյք նորությունների տարածումն արգելելու հարցում: Գերմանիայում մտահոգված են, որ ՌԴ հատուկ ծառայությունները համացանցն օգտագործելով կարող են ներգործել առաջիկա նախընտրական արշավի եւ ընտրողների տրամադրությունների վրա: