Թեման մեղմ ասած՝ «բազարածին» է


11:55 , 23 հունվար, 2012

 Երեկ ընկերոջս հետ քննարկում էինք լրատվամիջոցների ամենակոպիտ ու զավեշտալի «կիքսերը» ի տեսա աշխարհին դնելու մի հարթակ ստեղծելու գաղափարը։ Որ կոնկրետ օրինակների վրա ցույց տրվի, ինչն է վատ ու սխալ հայկական լրատվամիջոցներում։ Բայց թեման մեղմ ասած՝ «բազարածին» է։ Երեկ կոչ արեցի բոյկոտել Lragir.am-ը ու մի քանի հոգի թռան դեմքիս, ժամերով ձգվեց լեզվակռիվը։ Պատկերացնում եմ, ինչ հիստերիա կբարձրանա, եթե սկսենք բոլոր լրատվամիջոցներին քլնգել։ Մյուս կողմից՝ այսպես թողնել նույնպես չի կարելի... Չգիտեմ, մի խելոք բան ասեք։