Թուրքիայի մեջլիսի փոխխոսնակը ձերբակալվել է


11:58 , 23 դեկտեմբեր, 2016

Artsakhpress.am-ը գրում է.

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի փոխնախագահ, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Փերվին Բուլդանը ձերբակալվել է:

Այս մասին մեջլիսի փոխխոսնակը հայտնել է թվիրթերյան միկրոբլոգի միջոցով:

Հայտնի է, որ պատգամավորը ձերբակալվել է տանը: Թե ինչ հիմնավորմամբ է իրականացվել ձերբակալությունը, հայտնի չէ:

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ 59 պատգամավորից 12-ը ներկայում կալանավորված են: Նրանց շարքում են կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև խորհրդարանական խմբակցության երկու ղեկավարները: Նրանք ևս մեղադրվում են  «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեջ: