Մեքենայում հայտնաբերված ցրտահարված կնոջ դին իրականում մանեկեն է եղել (photo)


03:50 , 23 դեկտեմբեր, 2016

Այս տարվա դեկտեմբերի 16-ի առավոտյան Նյու Յորքի ոստիկանական բաժանմունք ահազանգ ստացվեց, որ կայանված մեքենայի մեջ տարեց կնոջ ցրտահարված դի կա: Դեպքի վայր ժամանած ոստիկաններն իրենց աչքերով տեսան այն, ինչ ասել էր ահազանգողը: Բայց մեքենայի ապակին կոտրելուց հետո միայն օրենքի պահապանները հասկացան, որ իրեն առջև սովորական մանեկեն է, որն օգտագործվում է վերակենդանացման վարժանքների ժամանակ: