Հարավային Ամերիկայի գավաթը հանձնել են «Շապեկոենսե»-ին


14:59 , 22 դեկտեմբեր, 2016

Lurer.com-ը գրում է.

Բրազիլական «Շապեկոենսե»-ն արժանացել է Հարավային Ամերիկայի գավաթին:

Հիշեցնենք, որ գավաթի խաղարկության եզրափակչում «Շապեկոենսե»-ն պետք է մրցեր կոլումբիական «Ատլետիկո Նասիոնալի»-ի հետ, սակայն խաղին մեկնելիս ակումբի ինքնաթիռը ավիավթարի էր ենթարկվել և 71 մարդ զոհվել էր:

Կոլումբիական թիմն առաջարկել է մրցանակը տալ բրազիլացիներին:

«Ատլետիկո Նասիոնալ»-ն իր ասպետական պահվածքի համար արժանացել է «Արդար խաղի» մրցանակին և մեկ միլիոն դոլար պարգևավճարի: