ԻԻՀ նախագահի Երևան կատարած այցը շատ ավելի բուռն լուսաբանվել է ԱՀ ԶԼՄ-ներում, քան հայկականում և իրանականում


14:10 , 22 դեկտեմբեր, 2016

Image result for ԻԻՀ նախագահի Երևան կատարած այցըԻԻՀ նախագահ Հասան Ռուհանիի՝ երեկ Երևան կատարած այցը լուսաբանվել է, քննարկվել և մեկնաբանվել շատ ավելի բուռն ԱՀ ԶԼՄ-ներում, քան հայկական և իրանական ԶԼՄ դաշտերը միասին վերցված:

Ադրբեջանական Հանրապետության քաղաքական և փորձագիտական շրջանակների հետաքրքրությունների կիզակետը ԻԻՀ Ռուհանիի՝ Երևան այցի այն կետն է, որն, ըստ ադրբեջանցիների, չնայած պաշտոնապես չի հայտարարվել, սակայն եղել է ԻԻՀ և ՀՀ միջև բանակցությունների առարկա:
Մասնավորապես, Ադրբեջանի տարբեր քաղաքագետների ու փորձագետների շրջանում քննարկվել և քննարկվում է այն տեսակետը, որ Իրանը բանակցում է Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղում «ՀԱՄԱՍ» և «Հզբոլլահ» կառույցներին պատկանող ռազմական միավորումների ճամբարումներ և զորավարժություններ անցկացնելու շուրջ: Բոլորը միակողմ են, որ Իրանն ունի նմանատիպ ցանկություն և առաջարկ, սակայն կարծիքները կիսվում են այն առումով, որ որոշների կարծիքով երբևէ չի կարող այդպիսի բան տեղի ունենալ, քանի որ Ռուսաստանի համար դա անընդունելի է:

Մի հարց էլ կա, որ երեկվանից ակտիվ շրջանառվում է, և որի հետ կապված կարծես չկան տարաձայնություններ․ դա Իսրայելում ԱՀ դեսպանատուն բացելու խնդիրն է:

Image may contain: 7 people, people standing