Արաբական ԶԼՄ-ները նույնպես անդրադարձել են Իրանի նախագահ Ռուհանիի Հայաստան կատարած այցելությանը


11:55 , 22 դեկտեմբեր, 2016

Image result for իրանի նախագահԱրաբական ԶԼՄ-ները նույնպես անդրադարձել են Իրանի նախագահ Ռուհանիի՝ Հայաստան կատարած այցելությանը:

Առանձնահատուկ շեշտվել է Իրանի նախագահի Երևանում հայտնած հետևյալ միտքը, որ Իրանը ձգտում է ամրապնդել հարաբերությունները հարևան երկրների հետ, որը կարևոր է Իրանի տնտեսության և անվտանգության տեսանկյունից:

Հստակ է, որ վերոհիշյալ ոլորտներում Հայաստանն ավելի գերադասելի է իրանական կողմի համար: Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանը վստահելի և կայուն գործընկեր է և չունի տարաբնույթ խնդիրներ Իրանի հետ: