Համոզված եմ` Վազգեն Սարգսյանը, եթե ողջ լիներ, նույն հերոսացմանը չէր արժանանա


00:48 , 5 մարտ, 2013

Ինձ նենց հետաքրքիր ա, եթե Վազգեն Սարգսյանը հիմա ողջ լիներ, նույն հերոսացմանը կարժանանար արդյո՞ք: Ես վստահ եմ` չէր արժանանա: 
Փորձը ցույց ա տալիս, որ նման մարդիկ ժողովրդի կողմից հերոսացվում են հիմնականում հետմահու: 
Եթե Վ. Սարգսյանը ողջ լիներ, ապա նա կլիներ կամ ներկայիս իշխանությունների մի մասը, կամ` ընդդիմադիր առաջնորդ, ով ինչ-որ ժամանակահատվածում լուրջ վստահության արժանացած կլիներ, իսկ հետո` մարդկանց կողմից կդասվեր հասարակ ընդդիմադիրների շարքին: Նա նույնիսկ ողջ եղած ժամանակ չուներ ժողովրդի աջակցությունը, հակառակ դեպքում` ո՛չ Քոչարյանին կեղծիքներով կդարձներ նախագահ, ո՛չ էլ` որոշ ժամանակ անց Կ.Դեմիրճյանի հետ դաշինք կկազմեր: