«Յունայթեդ»-ը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Մոուրինյուի հետ


15:20 , 21 դեկտեմբեր, 2016

Lurer.com-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը՝ ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ:

Անգլիական ակումբը պորտուգալացի մասնագետի հետ պայմանագիր է կնքել այս տարվա ամռանը՝ երեք տարի ժամկետով:

Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, մանչեսթերյան թիմի ղեկավարությունը գոհ է Մոուրինյուից և ցանկանում է նրա հետ երկարատև ծրագրեր է կապում:

Անգլիայի առաջնության 17 տուրերից հետո մանչեսթերցիները զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը: