Իրանի նախագահ Հասան Ռոհանին ժամանել է Հայաստան


11:09 , 21 դեկտեմբեր, 2016

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին: Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել է հանրապետության նախագահը: