Միջնադարյան մատանի՝ Ռոբին Հուդի անտառում (լուսանկարներ)


04:55 , 21 դեկտեմբեր, 2016
34-ամյա Մարկ Թոմփսոնն ազատ ժամանակ մետաղաորսիչ սարքով անտառներում հնադարյան իրեր է փնտրում: Նա երբևէ լուրջ առարկա չի գտել: Հիմնականում ժանգոտած մետաղի ջարդոն կամ պատերազմական ժամանակների զենքի կտորներ: 
Բայց մի անգամ Ռոբին Հուդի լեգենդից հայտնի Շերվուդյան անտառում 20 րոպե շրջելուց հետո տղան միջնադարյան մատանի գտավ: Պարզվեց, որ զարդը թվագրվում է 14-րդ դարին, իսկ արժեքը կարող է հասնել մինչև 87 հազար դոլարի: