Թուրքական Նուսայբինում փողոց դուրս գալու արգելք է հայտարարվել


12:46 , 20 դեկտեմբեր, 2016

Lurer.com-ը գրում է.

Մարդինի Նուսայբին գավառի երկու թաղամասերում փողոց դուրս գալու արգելք է հայտարարվել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Մարդինի նահանգապետարանի արած հայտարարության մեջ նշվում է, որ արգելքը հայտարարվել է այդ տարածքներում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ պայքարելու, հետախուզվող անձանց ձերբակալելու անհրաժեշտությամբ: