Հաջողակ բուսաբույժը դոլարներից պատրաստված կոստյումներ է հագնում (լուսանկարներ)


06:20 , 20 դեկտեմբեր, 2016
33-ամյա բուսաբույժ Մայքլ Անդիլե Դիամինին Հարավային Աֆրիկայից է: Երեք տարի առաջ նա ականջալուր եղավ նախնիների կանչին և սկսեց բույսերից բուժիչ քսուքներ պատրաստել: Նախնիների կանչի մասին լեգենդները նա պատմում է իր հաճախորդներին, ովքեր, դրանից ոգևորված, գնում են պզուկների և մաշկի խնամքի քսուքներ, օրհնած ջուր և օճառ:
2014 թ-ից հաջողակ բիզնեսմենը սկսեց փողից կոստյումներ հագնել, որպեսզի իր կողմը գրավի հաջողությանը: Մայքլի խոսքերով՝ նա ամեն օր կրում է 1000-1500 դոլարի հագուստ: