Սիրիայի դեմ կազմակերպված միջազգային դավադրության հերթական առարկայական ապացույցը


01:50 , 20 դեկտեմբեր, 2016

Image result for сирияԱրաբական մի շարք լրատվամիջոցներ, հղում կատարելով Սիրիայի Ժողովրդական ժողովի պատգամավոր, Առևտրային պալատի նախագահ Ֆարիս Շիհաբիի ֆեյսբուքյան գրառմանը, հաղորդել են, որ Հալեպի ազատագրության ռազմագործողության ընթացքում դեռևս դեկտեմբերի 15-ին քաղաքի արևելյան շրջաններից մեկում սիրիական հատուկջոկատայինների կողմից հայտնաբերվել է գաղտնի ապաստարան, որտեղ թաքնվել էին ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի ներկայացուցիչ ռազմական հրահանգիչներ: Սիրիացի պատգամավորը ներկայացրել է նաև ձերբակալված անձանց անուններն ու քաղաքացիական պատկանելությունը: Ըստ այդմ՝ ցուցակում առկա են Թուրքիայի, ԱՄՆ-ի, Քաթարի, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Մարոկկոյի, անգամ Իսրայելի քաղաքացիներ:

Սիրիական լրատվամիջոցներից մեկի համաձայն՝ ներկայացված 14 հոգանոց ցուցակն ամբողջական չէ. կոալիցիայի ներկայացուցիչ խորհրդատուների թիվը շատ ավելին է: Ընդհանուր առմամբ՝ նշվում է 22 ամերիկացի, 16 բրիտանացի, 21 ֆրանսիացի, 7 իսրայելցի հրահանգիչների և 62 թուրք սպաների մասին:

Հաղորդվում է նաև, որ թվարկված երկրներից որևէ մեկը դեռևս չի հաստատել տարածված տեղեկատվության իսկությունը, մինչդեռ դեկտեմբերի 16-ին այս խնդրի հետ կապված ՄԱԿ-ի ԱԽ-ի հատուկ նիստ է գումարվել:

Եթե այս տեղեկատվությունը պաշտոնապես հաստատվի, ապա դա ևս կարելի է դիտարկել որպես հերթական առարկայական ապացույց՝ Սիրիայի դեմ կազմակերպված միջազգային դավադրության: