Ո՞ր ուժերն են հավակնում պատգամավորական մանդատին


11:41 , 19 դեկտեմբեր, 2016

Image result for աժՈ՞ր ուժերն են հավակնում պատգամավորական մանդատին

Ընտրական գործընթացներին 3.5 ամիս է մնացել. քաղաքական դաշտում քիչ-քիչ հստակեցվում են ապագա խորհրդարանում ուժերի հավակնությունները:

Հասկանալի է, որ ապագա խորհրդարանում կլինեն ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, այն ուժը կամ ուժերի դաշինքը, որոնց կաջակցի Գագիկ Ծառուկյանը, ում վերադարձն արդեն իսկ փաստ է:

Ընդդիմադիր ուժերից հայտ է ներկայացրել Նիկոլ Փաշինյան-Էդմոն Մարուքյան-Արամ Սարգսյան եռյակը, որոնց միացումն անշուշտ բարձրացրել է խորհրդարան մտնելու շանսերը:
Մեծ ճիգեր է գործադրում ՀԱԿ-ը, չի բացառվում, որ նրա շուրջ ևս համախմբում լինի. այս ուժի խորհրդարան մտնելը մի շարք հանգամանքներից է կախված:

Որքան էլ որ տարօրինակ հնչի, խորհրդարան մտնելու հնարավորություն ունի հայկական վերածննդի վերածված ՕԵԿ-ը, որովհետև վերջինս ոչ այդքան ուժեղ, սակայն տարածքային կառույցներ ունի բոլոր մարզերում, իսկ դրանք նախընտրական փուլում մոբիլիզացիայի հնարավորություններ են ստեղծելու: