ԶԼՄ-ներն իմացել են Սիրիայի հարցով ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի արդեն դեկտեմբերի 20-ին կայանալիք հանդիպման մասին


03:18 , 19 դեկտեմբեր, 2016

Lurer.com-ը գրում է.

Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ Սիրիայում իրավիճակին նվիրված հանդիպումը ենթադրաբար կկայանա դեկտեմբերի 20-ին, այլ ոչ թե 27-ին, ինչպես հաղորդվել էր նախկինում։ Այս մասին, ըստ Իրանի ԱԳՆ տվյալների, հայտնել է «Թանսիմ» գործակալությունը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։

Նախօրեին Իրանի ԶԼՄ-ները, հղում մկատարելով Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Քասեմիին, հայտնել էին, որ եռակողմ հանդիպումը պետք է կայանա դեկտեմբերի 27-ին Մոսկվայում։

Դեկտեմբերի 17-ին ՌԴ նախաձեռնությամբ կայացել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցները Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարների հետ։ Նրանք քննարկել էին Հալեպի արևելքի ազատագրումը և քաղաքից խաղաղ բնակչության տարհանումը։