Անուղղելի իներցիայով շարունակում ենք փնտրել մեր փրկությունը


00:59 , 27 մարտ, 2012

...Մեծ, շատ մեծ շռայլություն է, երբ մի ամբողջ ժողովուրդ արդեն քանի դար երազում-պայքարում է անկախության, դրա միջոցով` ազատության համար: Մեզ հետ համաքայլ ընթացող ազգերը գտել են իրենց պետության, իրենց բաժին հայրենիքի բարօրության բանաձեւը ու այսօր իրենց «բարձր» դիրքերից զբաղված են քաղաքակրթության դասախոսությամբ` մեր պես հին ու «չկայացած» ժողովուրդների, պետությունների գլխին: Մենք էլ պատմական իներցիայի, մեր տեսակի անուղղելիությամբ մեր փրկությունը անհուսորեն շարունակում ենք փնտրել նրանց մեջ` Խրիմյան Հայրիկից մինչեւ մեր օրերի քաղաքական-մտավորական ընտրանին...