Եթե կնոջ ափի վրա սև կետ եք տեսնում, անհապաղ զանգահարեք ոստիկանություն


19:45 , 17 դեկտեմբեր, 2016

«Սև կետ» արշավի նպատակն է օգնություն ցույց տալ կանանց, ովքեր ընտանեկան բռնության են ենթարկվում։ Ափում արված սև կետը օգնության լուռ կանչ է։

Նման նշանի միջոցով ընտանեկան բռնության զոհերը իրենց վրա ուշադրություն են հրավիրում ու ցույց են տալիս, որ իրենք լուրջ վտանգի մեջ են։ Նրանք օգնություն են կանչում ու հույս ունեն փրկվել բռնության ենթարկողից։ 

Արշավի կազմակերպիչը հայտարարել է.

«Ափի սև կետը հնարավորություն է տալիս շրջապատողներին իմանալ, որ կինը տառապում է ընտանեկան բռնության ենթարկվելուց ու օգնության կարիք ունի։ Նա չի կարող բացահայտ օգնություն խնդրել, քանի որ բռնացողն անընդհատ հետևում է իրեն։ Այս արշավի միջոցով մեկ օրում 6000 ընտանեկան բռնության զոհ է ի հայտ եկել։ Կիսվեք այս լուրով ընկերների հետ, բոլորի հետ։ Չէ՞ որ ինչքան շատ մարդ իմանա այս մասին, այնքան շատ կանանց հնարավոր կլինի փրկել տառապանքներից»