Թուրք ազգայնականները հարձակվում են քրդամետ ժողովրդա-դեմոկրատական կուսակցության շենքի վրա


16:19 , 17 դեկտեմբեր, 2016

Թուրքիայի Կայսերի քաղաքում թուրք ազգայնականները հարձակվում են քրդամետ ժողովրդա-դեմոկրատական կուսակցության շենքի վրա: Թուրքիայի ազգայնական շարժում կուսակցության դրոշներով մարդիկ վանկարկում են. «Ատամ՝ ատամի դիմաց, արյուն՝ արյան դիմաց, վրեժ...»։ Իրավիճակը խիստ լարված է: