Լրագրողների «գլուխգործոցների» շարքից` Քըրք Քըրքորյանը գալու է Հայաստան ու միանա Րաֆֆուն


11:36 , 4 մարտ, 2013

Արա դե «տաղանդ» են էլի էս մեր լրագրողները, մեկ-մեկ նենց ախմախություններ կանեն, ինչ ա թե չեղած տեղից սենսացիա սարքեն, ու կապ չունի, որ հերթական իբր սենսացիոն նյութը բառիս բուն իմաստով տաքսիստի բամբասանքի մակարդակի ա, կարևորը՝ ընթերցողը քլիք անի...
Ասածիս վառ օրինակը. շաբաթ օրը լրատվականներից մեկը կեսկատակային հոդված էր գրել այն մասին, որ տաքսիստը լրագրողներին շատ խելոք տեսքով բացատրել էր, որ հեսա Քըրք Քըրքորյանը գալու ա ու միանա Րաֆֆուն, և դեռ մի բան էլ ամոթանք էր տվել լրագրողներին, թե բա համ լրագրող եք, համ էլ տենց կարևոր բաներ չգիտեք։
Ու էսօր արդեն հանդիպում եմ մի հանճարեղ վերլուծության՝ «Սկզբունքորեն բացառված չէ, որ Քրքորյանը միանա Րաֆֆի Հովհաննիսյանին, բայց...» վերնագրով, որտեղ լրագրող-հեքիաթասացները կապնվել են Քրքորյանի գործընկերոջ հետ, որ ճշտեն, թե կա՞ տենց մոմենտ, թե՞ ոչ, էն մարդն էլ զարմացել ա, թե էդ որտեղից տենց բան վերցրեցիք, ու ասել է, որ տեսականորեն տենց բան բացառել չի կարելի ու զուտ էդ արտահայտությունից կախվելով՝ մի հատ իբր վերլուծություն են գրել մարդիկ։
Տենց-տենց, լրագրողներ ջան, ես հավաստի տեղեկություններ ունեմ, որ Րաֆֆուն են միանալու Էլիզաբեթ թագուհին, Գորբաչովը, Ահմադինեժադը և Էլթոն Ջոնը, խնդրում եմ մանրամասն վերլուծականներ կազմել այս մասին ու ճշտել իրանցից, թե երբ են պատրաստվում վերջապես միանալ...

Կից նյութն`այստեղ