Օբամաների ընտանիքը Սուրբ ծննդյան տոները կանցկացնի Հավայան կղզիներում


15:40 , 16 դեկտեմբեր, 2016

Newsbook.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սուրբ ծննդյան տոներն ընտանիքի հետ կանցկացնի Հավայան կղզիներում. այս մասին հայտնել է RT-ն՝ հղում անելով The Huffington Post-ին: Աղբյուրի հաղորդմամբ՝ Օբամայի ընտանիքը Սուրբ ծնունդը կանցկացնի Օահու կղզում, որտեղ Օբաման ապրել է մանկության մեծ մասը։

Պարբերականը նշում է, որ Օբամաների ընտանիքը արձակուրդը կանցկացնի Կայլուա փոքրիկ քաղաքում: Ավելի վաղ Բարաք Օբաման հայտարարել էր, որ պաշտոնից հեռանալուց հետո դեռ 1 տարի կմնա Վաշինգտոնում, քանի որ նրա դուստրը՝ Մալիան, դեռևս չի ավարտել դպրոցը: