Անցյալ գիշեր Մինսկում (Բելառուս), ձերբակալվել է Ադրբեջանի «սև ցուցակում» հայտնված ռուս-իսրայելական բլոգեր Ալեքսանդր Լապշինը։ Ֆեյսբուքի իր էջում գրել է Լապշինը` «Ադրբեջանի խնդրանքով հենց նոր ինձ ձերբակալել է Մինսկի ոստիկանությունը։ Ես Մինսկի Պերվոմայսկիի ներքին գործերի շրջանային վարչությունում եմ»:
Հիշեցնենք, որ Լապշինը դեռ 2011 թ. ներառվել էր Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակի» մեջ Արցախի Հանրապետություն այցելելու համար: Տվյալ պահին Ադրբեջանի եւ Բելառուսի համապատասխան կառույցները բանակցություններ են վարում՝ Լապշինին Բաքու փոխանցելու համար:
P.S. Սա էլ մեր գրողի տարած գործնկեր Բելառուսը: