Քրդամետ HDP-ի համանախագահ Ֆիգեն Յուքսեդաղին սպառնում է հինգ տարվա ազատազրկում


16:09 , 15 դեկտեմբեր, 2016
Related imageՔրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության (HDP) համանախագահ Ֆիգեն Յուքսեդաղին սպառնում է հինգ տարվա ազատազրկում, եթե դատարանով ապացուցվի նրա մեղավորությունը: Այսօր արդեն Վանի նահանգային դատարանը սկսել է դատական պրոցեսը Յուքսեդաղի նկատմամբ:
Մեղադրող կողմը՝ դատախազությունը, HDP համանախագահ Ֆիգեն Յուքսեդաղին մեղադրում է ահաբեկչական կառույցներին աջակցելու մեջ: Բանն այն է, որ Յուքսեդաղը 2015 թ. իր նախընտրական ելույթներից մեկի ժամանակ PKK-ի զոհված զինյալներին համարել է նահատակներ, որն էլ, ըստ դատախազության, համարվում է աջակցություն ահաբեկչական կառույցին:
Հիշեցնեմ, որ անազատության մեջ է գտնվում նաև HDP-ի մյուս համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը: