Վիրաբույժների հայտնաբերած ապուրն օգնում է հիվանդներին նիհարել վիրահատությունից առաջ


00:45 , 15 դեկտեմբեր, 2016

Նեխուրով դիետան այժմ լայն տարածում ունի ամբողջ աշխարհում: Այն չունի ոչ մի կողմնակի ազդեցություն, այս դիետան կարող են պահել բոլորը:

Նեխուրի կանոնավոր օգտագործման դեպքում կմաքրվի ամբողջ օրգանիզմը:

Նեխուրի դիետան նախատեսված է մեկ շաբաթվա համար, այս օրերի ընթացքում կարող եք մրգեր ուտել՝ բացի խաղողից և բանանից, իսկ բանջարեղեններից արգելվում է միայն կարտոֆիլը:

Օրվա ընթացքում պետք է մեծ քանակությամբ ջուր խմել:

Բաղադրություն

Բոլոր բանջարեղենները կտրատեք քառակուսիներով և վրան 3լ ջուր լցրեք, ավելացրեք աղն ու պղպեղը: Եփեք 10 րոպե, ապա կրակը ցածրացրեք և շարունակեք եփել այնքան, մինչև բանջարեղենները փափկեն:

Ապուրը դիետիկ է, ճարպերն այրող, դյուրամարս և շատ օգտակար: