Ձնամաքրման աշխատանքները կշարունակվեն նաև ողջ գիշերվա ընթացքում


22:18 , 14 դեկտեմբեր, 2016

Image result for ձյունYerevan.am-ը գրում է.
Մայրաքաղաքում, չդադարող ձյան տեղումներին զուգահեռ, շարունակվում են ձնամաքրման աշխատանքները: Հաշվի առնելով հատկապես գիշերային ժամերին սպասվող ջերմաստիճանի անկումը` հնարավոր մերկասառույցի առաջացումը կանխելու նպատակով գլխավոր և երկրորդական փողոցներում իրականացվում են նաև աղի և շլաքային ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ, որոնք կշարունակվեն ողջ գիշերվա ընթացքում: Աշխատանքներ են տարվում նաև մայթերի, բակերի և միջբակային աստիճանահարթակների մաքրման ուղղությամբ: 

Տնտեսվարող սուբյեկտները ևս իրականացնում են իրենց օբյեկտներին հարակից տարածքների ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքներ: Հիշեցնենք, որ ձնամաքրման աշխատանքներում ներգրավված են «Սանիթեք» ընկերության, մայրաքաղաքի վարչական շրջանների կոմունալ ծառայությունների և համատիրությունների մարդկային ու տեխնիկական ռեսուրսները: Ողջ գործընթացը տեղերում վերահսկվում է ինչպես վարչական շրջանների ղեկավարների, այնպես էլ Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և հատուկ օպերատիվ շտաբի կողմից: