Թե ինչպես 2 տարեկան տղան լույս աշխարհ բերեց իր երկվորյակին (լուսանկարներ)


04:22 , 14 դեկտեմբեր, 2016

Չինաստանի Հուասի նահանգից երկու տարեկան տղան ցնցեց բժիշկներին: Մասնագետները երեխայի փորի մեջ հայտնաբերել էին նրա երկվորյակին: Բժիշկները ստիպված եղան շտապ վիրահատել փոքրիկին:

Ծնողները բժիշկներին էին դիմել այն ժամանակ, երբ երեխայի փորն այնքան էր մեծացել, որ նա սկսել էր դժվարությամբ շնչել:

Ուսումնասիրությունների արդյունքում բժիշկները երեխայի փորի մեջ նրա երկվորյակին էին հայտնաբերել: Պտուղն այնքան էր մեծացել, որ զբաղեցրել էր տղայի փորի 2/3-ը: Հասկանալով, որ հապաղել չի կարելի, բժիշկները շտապ վիրահատեցին փոքրիկին:

Վիրահատության ժամանակ փոքրիկ տղայի փորից հանեցին 20 սանտիմետրանոց պտուղ, որն ամբողջովին կազմավորված վերջույթներ ուներ:

Բժիշկները երեխայի ծնողներին հավատացրին, որ դրանից հետո իրենց փոքրիկի առողջությանը ոչինչ չի սպառնում: