ՏՏ ոլորտի շրջանառությունը աճել է 20 %-ով


15:59 , 13 դեկտեմբեր, 2016

Image result for ՏՏՏՏ ոլորտի շրջանառությունը աճել է 20 %-ով

Տեղեկատվական տեխնոլոգիաները Հայաստանում շարունակում են կայուն աճ գրանցել: Եթե փորձենք ամփոփել անցնող տարին, ապա կարձանագրենք, որ ՏՏ ոլորտի շրջանառությունը աճել է 20 %-ով: Դրամական առումով տարեվերջին այն գերազանցելու է 500 միլիոն դոլարը:

Վերը նշված ցուցանիշի ձևավորման վրա դրական ազդեցություն են թողել նաև ՏՏ ընկերություների ավելացումը: Միայն Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում գործում են 25 ընկերություններ, որտեղ վերապատրաստվել է ավելի քան 5900 երիտասարդ և ստեղծվել է 500 նոր աշխատատեղ:

Ընդհանուր առմամբ ՏՏ ոլորտում գործում է 540 ընկերություն և 16.000 մասնագետ: Ինչ վերաբերում է ՀՆԱ-ում ՏՏ-ի դերին, ապա վերջինիս ծավալը կազմում է մոտ 6%:

Եթե գյուղատնտեսությունում առկա են եղանակային պայմանների փոփոխության ռիսկեր, արդյունաբերության մեջ պղնձի միջազգային գինը, ապա ՏՏ ոլորտում որպես այդպիսիք ռիսկեր չկան և անհրաժեշտ է միայն զարգացնել ներկայիս քաղաքականությունը, ներգրավել նոր ներդրումներ և տեղական ՏՏ արտադրանքը ավելի ճանաչելի դարձնել միջազգային շուկայում: