Նման անգրագիտություն Զարուհի Բաբայանից ոչ ոք չէր սպասում


10:50 , 13 դեկտեմբեր, 2016

Չգիտեմ էլ՝ խնդամ թե լամ, բայց իսկապես էս հաղորդումը դիտելուց հետո ճիշտ կլինի լացել: «Գուշակիր մեղեդին» հաղորդման շրջանակներում հավաքվել են հայ էստրադայի «ռահվիրաները» ու էշը ցեխից հանելով՝ մի կերպ գուշակում են այնպիսի մեղեդիներ, որոնք անգամ մեր շենքի սանտեխնիկ Սերոբ պապին քնած տեղը կգուշակի: Ու էս դրամատիզմը հասնում է իր էպոպեային, երբ ՀՀ վաստակավոր արտիստ, նույն ինքը՝ վաստակավոր հարսիկ Զարուհի Բաբայանը «Մանկական Եվրատեսիլ» անվանակարգի տակ հնչած մեղեդին գուշակում է որպես Sex bomb… Ուղեղիս մեջ ուղղակի չի տեղավորվում՝ ո՞նց կարելի է համադրել այս երկու բառերը, ո՞նց, մանկական ու Sex… Բայց էստեղ մի դրամատիկ պահ էլ կա… Տնաշեններ, ախր պլագիատը՝ պլագիատ… Բայց մանկական երգը ո՞նց կարելի էր «թխել» մի երգից, որի տակ աշխարհի ամենաշատ ստրիպտիզներն են պարել…

Դիտել 16:30-ից