Նրանք քանդեցին 23 տարի առաջ ամբողջովին փակված ավտոտնակի մուտքն ու ահա թե ինչ հազվագյուտ բան գտան ներսում (photo,video)


04:53 , 13 դեկտեմբեր, 2016

ԽՍՀՄ, 80–ականների վերջ։ Դոնեցկի բնակիչներից մեկը, ով տարվա 11 ամիսը քրտնաջան աշխատում էր Մագադանի շրջանում, որոշեց խնայած ռուբլիներով արտասահմանյան, իսկ ավելի կոնկրետ՝ ճապոնական մի մեքենա գնել։ Նրա պատվերն անմիջապես ընդունեցին, և կարճ ժամանակահատվածում մեքենան արդեն տիրոջ մոտ էր։

Բայց ժամանակներն արդեն խառն էին, երկրում գլուխ էին բարձրացնում հանցագործ տարրերը։ Իսկ նման իրավիճակում արտասահմանյան թանկարժեք մեքենա վարելը խիստ վտանգավոր էր։ Եվ տերը որոշեց ոչ ավել, ոչ պակաս, թաքցնել այն ավտոտնակում՝ ամբողջովին փակելով դրա մուտքը։ Toyota Corona Mark II–ը մումիֆիկացվեց։

Եվ ահա տիրոջ մահից տարիներ անց նրա թոռնուհին որոշեց վաճառքի հանել պապի մեքենան, որի տեսքի և մոդելի մասին գաղափար անգամ չուներ։ Քանդեցին ավտոտնակի մուտքի մոտ շարված պատն ու այս պատկերին ականատես եղան 23 տարի անց։