Ինչու են մազեր աճում կրծքի վրա և այլ «անհարմար» տեղերում


23:45 , 12 դեկտեմբեր, 2016

Գրեթե միշտ անսովոր մասերում անցանկալի մազեր հայտնվելու պատճառը հորմոնալ խախտումն է լինում:

Հատկապես կտրուկ փոփոխություններ կարող են տեղի ունենալ կանանց մոտ հղիության կամ դաշտանադադարի ժամանակ:

Ավելորդ մազածածկույթ են առաջացնում նաև որոշ դեղահաբեր, օրինակ՝ տեստոստերոնը, դանազոլը, անաբոլիկ ստերոիդները, գլյուկոկորտիկոիդը, ցիկլոսպորինը, մինօքսիդիլը, ֆենիտոինը:

Ձեզ ծանո՞թ է հիրսուտիզմ հասկացությունը:

Դա կնոջ մարմնի չափից շատ մազակալումն է, մազածածկույթը:

Այն կարող է լինել ինչպես ժառանգական, այնպես էլ կարող է լինել ձվարանների պոլիկիստոզի արդյունք:

Ինչպե՞ս պայքարել մարմնի վրայի մազածածկույթի դեմ

Եթե նկատում եք, որ մազերը սկսել են առաջանալ անսովոր հատվածներում, ապա արագ դիմեք բժշկի և հետազոտվեք:

Առաջին հերթին պետք է բացառել լուրջ հիվանդությունները:

Իսկ ընդհանուր առմամբ մի՛ հուսահատվեք:

Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս ազատվել անցանկալի մազերից:

Բոլոր խնդիրները լուծելի են: