Ադամանդագործության ոլորտում գրանցվել են դրական զարգացումներ


11:28 , 12 դեկտեմբեր, 2016

Image result for ԱդամանդագործությունԱդամանդագործության ոլորտում գրանցվել են դրական զարգացումներ

Այս տարի աճել են ադամանդի արտադրության ծավալները, ավելացել է որակյալ հումքի ներմուծումը: Ըստ վերջին վիճակագրական տվյալների՝ հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է շուրջ 97 հազար կարատ ադամանդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 64%-ով:

Հայաստանում ադամանդի մշակումն իրականացվում է հիմնականում օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղերի կողմից: Հայաստանում մշակվող ադամանդի հումքը առավելապես ներմուծվում է Ռուսաստանից, Բելգիայից և Իսրայելից, իսկ արտադրված ադամանդի մեծ մասն արտահանվում է: